Այսուհետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թափուր աշխատատեղերի մասին կարող եք տեղեկանալ նաև staff.am-ի միջոցով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Թեք սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։
Ըստ այդմ, նախարարության թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները կտարածվեն staff.am հարթակի և վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի միջոցով։
Կողմերը կարևորել են ՀՀ քաղաքացիների՝ զբաղվածության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը՝ համոզմունք հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կնպաստի պետական կառույցներում աշխատանքի ընդունման գործընթացի բարելավմանը։