Ղազախստանում ՀՀ դեսպանատունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և մնալ հյուրանոցներում/կացության վայրերում», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։