Վրաստանի իշխող ուժը հավաստիացնում է՝ մտադիր չէ Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին հոդվածը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Ես ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այս հոդվածը փոփոխելու մասին է, այլ մեկ այլ բանի, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն», – ասել է Կոբախիձեն, որի ղեկավարած կուսակցությունը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին։

Կոբախիձեն միաժամանակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք խոսքը պետական կառավարման համակարգի հնարավոր փոփոխության մասին է՝ հորդորելով սպասել խորհրդակցությունների ավարտին։

Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պետք է «ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.