Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու համար։

«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։

Հատուկ ուշադրություն կհատկացվի ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսա-սակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Քննարկվելու է նաև մինչև 2030թ. կառավարությունների միջև արդյունաբերական համագործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.