ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանությունների հետ շփումները |hetq.am|

hetq.am: Եվրամիությունը Վրաստանի ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները դադարեցնելու մասին որոշում է կայացրել՝ վրացական իշխանությունների ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Այս տարվա հունիսին` մի քանի ամիս առաջ, մենք քննարկում ունեցանք (ԵՄ`խմբ.) անդամ երկրների հետ այն մասին, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, ինչպես մենք կարծում ենք, առանձնանում է ԵՄ-ի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքով, ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները։ Մենք որոշել ենք, որ Վրաստանի գործող ղեկավարության հետ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա»,- նշել է Գերչինսկին։

Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում վրացական իշխանությունների հետ ոչ մի շփում չի եղել ոչ իր կողմից, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.