Աշտարակ քաղաքում ֆերմա է այրվել

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 22:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում այրվում է ֆերմա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարոյի ձորակում գտնվող անասնագոմում․ տուժածներ և անկած կենդանիներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 00։45-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (200 քմ) մոտ 100 քմ փայտե կառուցատարրերը, կից գտնվող պահեստային հատվածը (մոտ 100 քմ) և տանիքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.