Ղրիմը կարելի է վերադարձնել, բայց մենք չենք կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց․ Զելենսկի |news.am|

news.am: Ուկրաինան ոչ մի օկուպացված տարածք չի ճանաչում որպես ռուսական, մասնավորապես՝ 2014 թվականից ի վեր բռնագրավված տարածքները և պատրաստ չէ Ղրիմը զիջել խաղաղության համաձայնագրով։ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ​​ճանապարհով՝ առանց զգալի մարդկային կորուստների։ Այս մասին Foxnews-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին համաձա՞յն է, որ զինադադարի կամ խաղաղության ցանկացած համաձայնագրի համաձայն, Ուկրաինայի տարածքի մի մասը կարող է մնալ Ռուսաստանի ձեռքին, նա պատասխանել է. «Մենք չենք կարող օրինականորեն ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք որպես ռուսական: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք օկուպացված էին Պուտինի կողմից մինչև լայնամասշտաբ ներխուժումը, 2014 թվականից։ Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում»։

Լրագրողը նաև հարց է ուղղել Ղրիմի մասին, որը հնչել է այսպես. «Վլադիմիր Պուտինը շատ հստակ ասել է, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ։ Պատրա՞ստ եք հրաժարվել Ղրիմից խաղաղ համաձայնագրի համար, որը կավարտի այս պատերազմը և կդադարեցնի արյունահեղությունը Եվրոպայում»:

Զելենսկին պատասխանել է. «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք դիվանագիտական ​​ճանապարհով վերադարձնել Ղրիմը: Մենք չենք կարող վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց, որ նրանք զոհվեն Ղրիմը վերադարձնելու համար… Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարելի է վերադարձվել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.