ՀՀ ՆԳՆ-ն տվել է Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում հրավառություն իրականացնելու թույլտվություն |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 8-ի երեկոյան տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։ 

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։ 

Ըստ նրա՝ բացի այդ, նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։

Տոնածառի լույսերի վառման արարողությունը կիրականցվի դեկտեմբերի 8-ի ժամը 20։00-ին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.