Պաշտպանության նախարարը, ԱԺ փոխնախագահն ու Տավուշի մարզպետը այցելել են սահմանագոտի

Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
 
Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:
 
Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։
 
Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.