armenpress.am: Բորժոմի կիրճից բնակավայրեր հրդեհի տարածման սպառնալիքը ներկա դրությամբ վերացվել է: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ: Հրդեհն առաջացել է օգոստոսի 21-ին Քուռ գետի աջ ափին գտնվող Կվաբիսխեւի գյուղի անտառում: Ժայռոտ եւ դժվարամատչելի տեղանքը բարդացնում են հրդեհը մեկուսացնելու գործընթացը: Ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերը:
Հրդեհի մարմանը մասնակցում են հատուկ առաջադրանքների դեպարտամենտի 300 աշխատակիցներ եւ 300 հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքին նաեւ գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները:
Մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական ավտոտեխնիկան: Տեղում գտնվում են ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության անձնակազմը, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության, անտառտնտեսության ազգային գործակալության ու տեղի մունիցիպալիտետի ներկայացուցիչները: Բացի այդ, ստեղծվել է կառավարման հատուկ շտաբ, որոնք ղեկավարում են Վրաստանի ՆԳ փոխնախարար Իոսիֆ Չելիձեն եւ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մգեբրիվիլին, հաղորդել է Sputnik-ը: