civilnet.am: Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի ապրիլի 21-ի աշխատանքային նիստի ընթացքում։
«Չի արձանագրվել մի հայեցակարգ, որը լիարժեքորեն բավարարեր հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և ճարտարապետական լուծումների համադրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո հնարավոր կլինի խոսել դրա գործնական կիրառման, ներդրողների ներգրավման և Կոնդի վերակառուցման նախագծի հաջորդ փուլերի մասին», – հայտարարեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը՝ չորս տարի առաջ։ «Ենթադրվում էր, որ ծրագիրը կավարտվի մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս մրցութային գործընթացի հաղթող չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։