azatutyun.am: Զատկական հրադադարից հետո ռազմական գործողությունները ուկրաինական ուժերի հետ վերսկսվել են, Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի նախաձեռնությամբ հայտարարված հրադադարի ընթացքում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն ուկրաինական կողմը կրակն ամբողջությամբ չի դադարեցրել։
«Ուկրաինական կողմից հրադադարի 4900 խախտում է եղել։ Դրանց թվում են անօդաչու թռչող սարքերի վեց հարձակում և հարվածի 90 դեպք, ինչպես նաև 1400 հրետակոծություն»,- նշել է Պուտինը։
Լուսանկարը՝ Լուսանկարը՝ Ռոման Պիլիպեյ/ AFP։