Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ․ դատական նիստը հետաձգվեց |medialab.am|

medialab.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգել է այսօր նշանակված դատական նիստը, քանի որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։

Դատարանը գրություն էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ տեղեկացնեկով, որ թույլատրել է նախագահին նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ բացակայել հանրապետությունից։ Դեկտեմբերի 5-ին մեկ այլ գրությամբ դատարանը հայտնել է դատախազությանը, որ թույլատրել է Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ բացակայել երկրից։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դժգոհություն հայտնեց, որ սահմանահատման արգելքը վերացվել է դահլիճից դուրս՝ աշխատասենյակում կայացրած որոշմամբ և առարկեց դատավորի գործողությունների դեմ։ Դատավորը նշեց, որ պարտավոր չէ պարզաբանում ներկայացնել․ դիմող կողմի ներկայացրած հիմքերը և հարցի հրատապությունը բավարար են եղել որոշում կայացնելու համար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ միջնորդություն ունի իր պաշտպանյալի՝ երկրից բացակայելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Սակայն մեղադրող դատախազն առարկեց այն այսօր կամ նիստից դուրս քննարկելու դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.