Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

«Մեր համագործակցությունը էականորեն ընդարձակվել ու ամրապնդվել է բազմաթիվ ոլորտներում, և ռազմական համագործակցությունը մեծ ներուժ ունի», – ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Փերվեզ Հեթթագը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին ու պնդել, որ աջակցությունը միջազգային հարթակներում ի ցույց է դնում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մակարդակը:

Մի քանի տարի է՝ Ադրբեջանը բանակցում է Պակիստանից JF-17 ռազմական ինքնաթիռների գնելու շուրջ:

Ավելի վաղ Բաքուն Պակիստանից գնել էր Super Mushshak ինքնաթիռները, որոնք նախատեսված են վարժանքների համար:

azatutyun.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.