Հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով. Դավիթ Շահնազարյան |artsakhpress.am|

artsakhpress.am«1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված եռակողմ համաձայնագիրն Ադրբեջանը ստորագրեց ռազմական գործողությունների ճնշման տակ»: Այս մասին Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողովին հայտարարել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Այդ տարիներին մեզ հաջողվեց ներդաշնակել ռազմական և դիվանագիտական գործունեությունները: Հնարավորություն կար, որպեսզի հրադադարի պայմանագիրը լինի երկկողմանի՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև: Սակայն առանց Հայաստանի մասնակցության այդ փաստաթղթում կար երկու վտանգ:

Այն, որ փաստաթուղթը կարճատև կյանք կունենար և անհնար կլիներ դարձնել ԵԱՀԿ-ի փաստաթուղթ ու դրա հիման վրա Բուդապեշտյան գագաթաժողովում Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված կողմ դարձնելը: Եվ մեր նպատակը հենց Լեռնային Ղարաբաղը հակամարտության ու կարգավորման կողմ ճանաչելն էր: Չափազանց կարևոր է եղել այն օրակարգը, որը մենք անվանում ենք Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի օրակարգ:

Ըստ էության, 2011 թ.-ին Կազանի փաստաթղթի տապալումից հետո Մինսկի խմբի հիմնական գործառույթը եղավ հակամարտության կառավարումը և վերահսկումը, քանի որ ակնհայտ էր, որ բանակցություններում լուծում չկա: Իրականում խնդրի լուծումը ռազմաքաղաքական է, և մենք պետք է նախաձեռնությունը երբեք չզիջենք հակառակորդին:

Մենք պետք է զարգանանք հենց այս պայմաններում՝ անընդհատ մեծացնելով մեր պոտենցիալը և ստեղծելով պայմաններ երբեմն փոփոխելով իրավիճակը: Ակնհայտ է, որ հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով»,- նշել է Դ. Շահնազարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.