Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ պետքարտուղարը նշել է, որ Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները, և որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչները հանդիպեն:
Նշվում է, որ Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ապաէսկալաղնել իրավիճակը: Պետքարտուղարն ընդգծել է, որ որևէ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը` լուծելու Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները:
Նշենք, որ Բլինքնեը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։
Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։