Միջազգային դիտորդների տեղակայումը հարց է, որ քննարկվում է տարածաշրջանում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու թեման քննարկվել է Երևանի ու Բաքվի հետ։
«Ես չեմ ցանկանում նախապես ասել, թե սա ինչ տեսք կարող է ունենալ, մինչև երկխոսությունները չավարտվեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Բլիքենն Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ու ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչի մասին։
«Եվ մենք նշում ենք, և ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է այդ հեռախոսազրույցում, որ նախագահ Ալիևը ասել է, որ հետագա ռազմական գործողությունները չեն լինի և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ ինքը կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան»։
Հարցին, թե արդյո՞ք Յուրի Քիմը և Սամանթա Փաուերը նախատեսում են այցելել Ադրբեջան, Միլլերը պատասխանել է․ «Ես որևէ այլ հայտարարություն չունեմ, քանի դեռ նրանք տարածաշրջանում են»։