Եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն |1lurer.am|

1lurer.am:  Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերջին շաբաթվա ընթացքում մեծ տառապանք է կրել, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել թողնել ամեն ինչ և հեռանալ:

 
Այս մասին հայտարարել է նիդերլանդցի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը:
 
«Եվրոպայի շեմին հանցագործություն է տեղի ունենում: Ի՞նչ է արել Եվրոպական խորհուրդը, ի՞նչ է արել Եվրահանձնաժողովը: Մենք դեռ խոսում ենք Ադրբեջանի մասին՝ որպես վստահելի գործընկեր: Դա անհասկանալի է: ԵՄ-ն անգամ օգնում է Բաքվին՝ նրանից մեծ քանակությամբ բնական գազ գնելով»,- նշել է պատգամավորը:
 
Նրա խոսքով՝ եթե այս պահին Եվրամիությունը քայլեր չձեռնարկի՝ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը այդ թվում Հայաստանի տարածքում: Նա կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային գործարքը և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ:
 
Ռուիսենը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:  Նա նաև նշել է, որ կուզեր տեսնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնում, ներառյալ՝ սահմանի ադրբեջանական կողմում:
 
«Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի: Ես հուսով եմ որ դուք դա կտրամադրեք»,- նշել է եվրապատգամավորը:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.