Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ակադեմիայի նորանշանակ պետին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։

«Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ գնդապետ Մանգասարյանին մաղթել եմ արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։

Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել ակադեմիայի նախկին պետ, գնդապետ Արթուր Երոյանին՝ կատարված լայնածավալ աշխատանքի, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և ռազմակրթական բարեփոխումներին ուղղված առավելագույն ջանքերի համար։

Միևնույն ժամանակ վստահություն եմ հայտնել, որ ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ և մրցունակ դարձնելով ռազմական կրթության ոլորտը։
Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև բուհերի ռեկտորներ և այլ հյուրեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.