Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման շարունակականությունը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը 2024-ի հաջորդ ամիսների ընթացքում իրականացնելու համար հատկացնել 52.6 մլն դրամ:

Նշենք, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքում կփոխհատուցվի պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2 շահառուներից ստացվել են գրավոր դիմումներ՝ փոխնակ մործառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: Բացի այդ, այն շահառուներին, որոնց փոխնակ մոր հղիության ժամանակահատվածում ներկայացված դիմումների հիման վրա 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարբերաբար (հիմնականում՝ յուրաքանչյուր ամիս) հատկացվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում,կանխատեսվում է, որ առաջիկայում նրանցից ևս կստացվեն դիմումներ՝ հաշվի առնելով, որ նրանց երեխաները դեռևս չեն ծնվել: Այդ շահառուները 5-ն են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.