Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք Ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց՝ ՔԿ-ից փոխանցել են, որ ՔԿ նախագահի հետ հանդիպման համար դիմում գրեն, սահմանված կարգով ընթացք կտրվի։ Ոստիկանը նաև հորդորեց չվիրավորել ոստիկաններին։

Ի պատասխան Բագրատ Սբազաննն ասաց.

«Պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը, մենք հիմար չենք։ Դուք ասում եք, վիրավորել, վիրավորել, բայց ձեր վարքով էսքան մարդու վիրավորում եք։ Ոչ վերևում, ոչ ներքևում չեն հասկանում, թե մենք ինչ ենք անում։ Պարոն Քյարամյան, հարց ունե՞ք քաղաքացիների հետ։ Լավ չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք այդտեղ:

Պետք է հասկանանք քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների դեմ, թե՞ նաև քայլեր է ձեռնարկել ոստիկանական գործողությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում»:

 

Ապա` Սրբազանը անդրադարձավ ոստիկանների քանակին և հարցրեց՝ ինչի՞ համար են այսքան ոստիկանները. «Ստախոսի սիրտը բացի պաղպաղակ ուտելուց ու հեծանիվ քշելուց արյուն է ուզում։ Ոստիկանական շարքերը հանել է  ժողովրդի դեմ։ Մենք առավելագույն զսպվածություն ենք ունենալու, նա՝ այդ ստախոսը արյուն է ուզում․ քեզ այդ հաճույքը չենք տալու, մի երազի,բայց մենք մեր հաճույքը ստանալու ենք»,- հայտարարեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.