Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի նպատակային օգտագործելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը, մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.
ա. ֆիզիկա,
բ. ռադիոֆիզիկա,
գ. ռադիոտեխնիկա,
դ. քիմիա,
ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),
զ. ռոբոտատեխնիկա,
է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),
ը. մեքենաշինություն,
թ. սարքաշինություն,
ժ. օպտոէլեկտրոնիկա:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել մինչև ս.թ. հունիսի 30-ը:
Տեխնոլոգիական վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակը 18 է:
Մրցույթը կանցկացվի 3 փուլով։
Մանրամասները՝ mil.am