armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում կայացած քվեարկությամբ:
Նախագիծը ստացավ 76 կողմ և 13 դեմ ձայն, 23 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց: