Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
«Երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել է նախագահը:
Հանրապետության նախագահը Սահլե-Վորկ Զևդեին հաջողություններ է մաղթել, իսկ Եթովպիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։