Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:
2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պատերազմում վիրավորված և բուժվող մի խումբ զինծառայողների ու նրանց հարազատներին

Մեր երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ

Նախագահը չի մեկնաբանում հրաժարականից հետո Փաշինյանի պաշտոնավարման լեգիտիմության հարցը. լիազորություն չունի |news.am|

Հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. Բուլղարիայի նորանշանակ դեսպանը Հայաստանում է

Սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի ցավը. Արմեն Սարգսյանի շնորհակալական ուղերձը

Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

Արմեն Սարգսյանն ընդունել է Վարդինե Օհանյանին

Նախագահը ստորագրել է զինծառայության տարիքային շեմը բարձրացնելուն առնչվող օրենքը և մի շարք այլ օրենքներ

Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում ներկա է գտնվել Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պատրաստ լինենք ամենօրյա ծանր աշխատանքի. Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ

Նախագահ Սարգսյանը ցավակցել է «Ավրորա»-յի համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.