Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 
Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:
1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:
1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:
2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:
2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:
2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ

Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին

Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն դարձնի մեր գործողություններում. նախագահի ուղերձ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Մենք սկսել էինք հավատալ նրան, ինչին ցանկանում էինք հավատալ կամ ինչը երազանք էր․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը РБК-ին

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Որոշ կարգավորումներ վիճելի են. նախագահը ստորագրել է տնտեսական մրցակցությանն առնչվող օրենքների փաթեթը

Ապրում ենք բազմավեկտոր, բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակում, հետպատերազմյան ճգնաժամ, տնտեսական, առողջապահական, բարոյահոգեբանական. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Առավոտին»

Մենք ոչ աջ ենք, ոչ ձախ ենք, ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք, այլ փորձում ենք պաշտպանել ու պահպանել պետական շահը. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս1-ին)

Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.