Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Ալեքսանդր Արզումանյանը «7-ի գործով» դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, պահանջում է արդարացում

Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը. Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներ եւ զոհերի հարազատներ

Դատարանը մերժեց դատախազներին բացարկի վերաբերյալ Մարտի 1-ի գործով տուժողի միջնորդությունը |armenpress.am|

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկի միջնորդություն |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր առարկեցին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջնորդության դեմ |armtimes.com|

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

Մարտի 1-ի իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին

ՍԴ նիստն այսօր տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով |azatutyun.am|

Վերաքննիչ դատարանը կքննի Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը |armenpress.am|

Քրեակատարողական ծառայությունը միջնորդում է վերացնել Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բ/կ-ում թողնելու որոշումը |azatutyun.am|

Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել. դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ |armtimes.com|

Վճռաբեկ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց |armtimes.com|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.