Մարտի 1

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում: Իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) եւ վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները եւ պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լ.Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչեւ օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց: Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լեւոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա. նիստը հետաձգվեց |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանն «Էրեբունի» բ/կ-ում է, նշանակվել է ստացիոնար բուժում. փաստաբան |azatutyun.am|

Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armenpress.am|

|azatutyun.am| Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին․ Ուղիղ

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին

Մարտի 1-ին Երևանում փակ են լինելու փողոցներ

Այսօր է ոստիկանությունն ուղիղ ենթարկվում վարչապետին, այդպիսի լիազորություններ այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահը չուներ․ Ռոբերտ Քոչարյան |lragir.am|

Հովհաննես Ղազարյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը |armtimes.com|

|factor.am| Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ Ուղիղ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին հատկացվել է 545 միլիոն ՀՀ դրամի աջակցություն |armenpress.am|

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.